Երևան, աշուն , արև․․․ Աննա Հակոբյանը մեքենայով զբոսնել է Երևանի փողոցներով․ տեսանյութ


Աննա Հակոբյանը համացանցում շարունակում է պահպանել որոշակի ակտիվություն։ Նա այս հարթակում ցույց է տալիս և տեղեկացնում ոչ միայն աշխատանքային անցուդարձի և պետական ձեռքբերումների  մասին, այլև ներկայացնում սեփական հանգստից, ընտանիքից ժամանցից հատվածներ և այլ ուշագրավ կադրեր։

Երբեմն էլ վարչապետի տիկինը գրառումներ է կատարում սեփական զգացողությունների մասին և արտահայտում մտքեր, որոնք լինում են հուզիչ, հայրենասիրական և  խոհափիլիսոփայական։

Այս անգամ Աննա Հակոբյանը հնարավորություն է ունեցել զբոսնել մեքենայով Երևանի փողոցներում։ Նա անցել է մայրաքաղաքի մի քանի փողոցներով և այդ գեղեցկությունը որոշել տեսանկարահանել, այնուհետև կիսվել իր սոցտիրույթում՝ զբոսանքը հաջողված համարելով։

Աշունը Երևանում իսկապես ջերմ է ու անչափ գեղեցիկ, ինչն էլ անտարբեր չի թողնում ոչ ոքի։

Հոլովակին կից վարչապետի կինը գրել է՝ Երևան, աշուն , արև․․․։ Հոլովակը, որը հանրայնացրել է Աննա Հակոբյանը, առաջարկում ենք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!