Ալեքսանդր Բաբասյանը համացանցայն հարթակում հաճախ է կիսվում օրվա իրադարձություններով․ նա հանրայնացնում է լուսանկարներ ժամանցային վայրերից, նկարահանման հրապարակից և այլ վայրերից։

Նա մեծ ցավ էր ապրում Հայկոյի կորստի պատճառով։ Եվ վերջին հրապարակումները մշտապես վաղամեռիկ երգչի մասին էին․ նա հանրայնացնում էր ոչ վաղ անցյալի ջերմ լուսանկարներ, որոնք արժեն մի ողջ կյանք՝ երջանիկ կյանք։

Դերասանը մեծ վշտով էր կիսվում հիշողություն դարձած այդ երանելի օրերի դրվագներով։ Ալեքսանդրն այսօր մի հրապարակմամբ է հանդես եկել, որտեղ իրեն հետևող երկրպագուներին ծանոթացրել է եղբոր հետ։

Ջերմ լուսանկարին Ալեքսանդրը գրառում է կցել, որտեղ նշել է, որ իր հետ ջերմորեն գրկախառնված անձը եղբայրն է, իր ընտանիքի անդամը և որ նա վերջապես Հայաստանում է՝ այսինքն տանը։

Դերասանը մասնավորապես գրել է․ «Երջանիկ եմ, որ ունեմ քեզ, իմ ախպեր, իմ ընտանիքի անդամ… Վերջապես ախպերս Հայասատումա՝ այսինքն տանը»։