Երեք տարի առաջ Սոֆի Մխեյանը պատահական ծանոթացել էր փոքրիկ Մարատի հետ․ ահա թե ինչ է պատմում այդ օրվա մասին երգչուհին


Սոֆի Մխեյանը, ով մշտապես ուրախ ու սիրառատ էմոցիաներ է փոխանցում, այս անգամ անչափ հուզիչ հրապարակմամբ է հանդես եկել։

Նա ցույց է տվել մի լուսանկար, որտեղ պատկերված է գեղեցկադեմ մի փոքրիկ, այնուհետև կից գրառման մեջ մանրամասնելով՝ երգչուհն բացահայտել է, որ լուսանկարի հրաշք փոքրիկը Սուրմալուի ողբերգությանը զոհ գնացած հինգամյա Մարատն է։

Պարզվում է, երեք տարի առաջ Սոֆին Մարատի հետ պատահական հանդիպում է ունեցել, ծանոթացել է նրա հետ և այնքան սիրել (իսկ չսիրել հրեշտակին ուղղակի հնարավոր չէ), որ հիշատակի համար լուսանկարել է։

Եվ ահա նա ստացված լուսանկարը ցույց է տվել հանրությանը և իր խոր ափսոսանքն ու տխուր զգացողութուններն արտահայտել ողբերգական այս իրադարձության մասին։  Փոքրիկին երգչուհին հանդիպել է Ծաղկեվանքից դուրս գալիս։

«3 տարի առաջ Ծաղկեվանքից դուրս գալիս տեսա փոքրիկ հրաշքին, լուսանկարեցի․․․ Մարատն է․․․ Աստված հոգիդ թող լույսերի մեջ պահի հրեշտակ։ Անասելի տխուր եմ․․․»,- գրել է Սոֆի Մխեյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: