«Երեքով որ հավաքվում ենք, լրիվ ատոմային ռումբի էֆեկտ ունենք»․ Նազենի Հովհաննիսյանը հարազատ քույրերի հետ լուսանկար է հրապարակել․ ահա թե ովքեր են նրանք


Նազենի Հովհաննիսյանի համար օրը նշանավոր և խորհրադավոր է։ Այսօր նրա ծնողների  ամուսնության օրն է։ Հաղորդավարուհին նշում է, որ եթե ողջ լինեին նրանք, կնշեին իրենց ոսկե հարսանիքը։

Կնշեին միասին՝ ընտանիքով։ Նազենին այդ առիթով հանրայնացրել է քույրիկների հետ լուսանկար՝ անդրադառնալով ծնողների թողած ամենամեծ ժառանգությանը՝ քւյրերին, և երիցս շնորհակալ եղել նրանց համար։

Նազենին մասավորապես գրել է․ «Իմ կարոտի օվկիանում փայլող փարոս են Ծնողներս՝ պահպանող, ուղղորդող, մոլորություններից պաշտպանող: Ամենամեծ հարստությունը և  ժառանգությունն են թողել . ՔՈւՅՐԵՐԻՍ: Իմ Մոլորակն են նրանք: Շարժող ուժը և իմ ապրելու ուժը։

3-ով որ հավաքվում ենք, լրիվ ատոմային ռումբի էֆեկտ ունենք։ Էներգիայի անսպառ աղբյուր և ամեն մեկս ՄԵՐ կարծիքին և դիքորոշմանը: Խեղճ մեր տղամարդիկ։

Ապրեք իրարով և ուժեղ մնացեք իրարով: Անմնացորդ սերս են Քույրերս: Սուսաննա, Էդիտա, Նազենի․․․ Հ.Գ. ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ երիցս՝ նման Ընտանիքի համար»։


Понравилась статья? Поделиться с друзьями: