Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է:

Տոնի խորհրդով Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահի նստավայրին հարակից բակում երեխաների մասնակցությամբ միջոցառում է կազմակերպվել: Այս պահին Բաղրամյան պողոտայում ամենատարբեր միջոցառումներ են տեղի ունենում:
![]()
Նախապես միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նկատառումից ելնելով դեռ մայիսի 31-ից մինչև այսօր ժամը 24.00-ն երկկողմանի փակ կլինեն Բաղրամյան պողոտա — Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկ:

Իսկ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ էլ մայիսի 31-ին Հայաստանի մի շարք սահմանամերձ գյուղերից և Արցախից 9-13 տարեկան 500 երեխաներ Երևանի տարբեր վայրերում մասնակցել են տոնական տարբեր միջոցառումների:
