Երգիչ Մհերը կոչով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին


Երգիչ Մհերը ֆեյսբուքյան «լայվ» հայտարարություն է արել և իր դժգոհությունն է հայտնել Հայաստանում աճող ատելության, իրար չսիրելու ու անդադար վիրավորանքների վերաբերյալ։ Երգիչը սրտնեղել է,որ ատելության դրսևորումները՝ անտանելի է և իրեն ծանոթ և անծանոթ մարդիկ,պարբերաբար արժանանում են չար խոսքերի, անեծքների,բազում վիրավորանքների։

Երգիչը բողոքել է այն երևույթից,որ մարդիկ իրար ատում են բարձրաձայնած կարծիքի համար, Հիմա,հասարակության մեջ բաժանումներ են։ Մհերը ասել է,որ ինքը չի փորրձում ուսուցանել , այլ պարզապես խնդրում է վարչապետին, խոսել ժողովրդի հետ և հորդորել,որպեսզի չանիծեն,չվիրավորեն իրեն։ Մասնավորապես երգիչը խոսել է ֆեյքերի հարձակումների և դրանց քանակի շատացման մասին ։

Մհերն ասել է,որ կապ չունի,որ շատ հարցերում ինքը համաձայն չէ վարչապետի հետ,բայց միևնույնն է իր համար նա իր երկրի ղեկավարն է և հետևաբար արժանի է հարգանքի։ Մհերը նաև անհանգստություն է հայտնել,որ վերջերս,իր պատուհանից հեռադիտակով նայելիս, նկատել է, որ Արարատի վրա,Թուրքիան տեղադրել է 18 նոր զինվորական բազաներ,որոնք առաջ չեն եղել։

Մհերը նշել է,որ սիրում է իր պատուհանից հետևել Արարատին,և երբեք առաջ նման բան չի տեսել։Ինչու՞ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն չի տվել։ Երգիչը նաև խոսել է Հայաստանի և Ադրբեջանի լարված հարաբերությունների մասին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!