«Երբ 25 տարի Իջևանի հարս ես լինում․․․»․ ահա թե ինչով է զբաղվում Աննա Հակոբյանը Երևանի կենտրոնում


Աննա Հակոբյանը մշտապես աչքի է ընկնում իր հասարակ և ուրույն պահվածքով։ Նա հաճախ է հրապարակումներ կատարում, որտեղ ցույց է տալիս ինչպես աշխատանքային, այնպես էլ առօրյա անցուդարձ։

Վարչապետի ընտանիքը սիրում է միասին ժամանակ անցկացնել և գերզբաղվածության հետ միասին փորձում են գտնել այդ ժամանակը և ի վերջո տրամադրել միմյանց։ Աննա Հակոբյանը մի հրապարակում է կատարել, որտեղ ցույց է տվել տարայում հավաքած բանջարեղեն։

Իսկ լուսանկարներին կից պատմել է, որ այդ բանջարեղեններն ինքն աճեցրել է սեփական ձեռքերով հենց Երևանի կենտրոնում։

Այնուհետև մանրամասնելով՝ Վարչապետի տիկինը նշում է, որ ինքն այդ ամենը սովորել է Իջևանում, քանի որ քսանհինգ տարի այնտեղ  հարս է եղել։

Աննա Հակոբյանը մասնավորապես գրել է․ «Իմ աճեցրած լոլիկներն են։ Երբ 25 տարի Իջևանի հարս ես լինում, ի վերջո ինքդ լոլիկ, պղպեղ և այլ բարիքներ ես աճեցնում՝ անգամ Երևանի կենտրոնում: Այսօր մեր պատշգամբում բերքահավաք էր»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!