«Երբ գիշերը անտեսանելի մեկը շոյում է ձեր մազերը և անջատում է գազօջախը, ապա․․․»․ Դիանա Գրիգորյանի առեղծվածային գրառումը


Դիանա Գրիգորյանը նոր հարապարակում է կատարել։

Նրա կատարած գրառումից կարելի է ենթադրել, որ պրոդյուսերը նոր ստեղծագործություն է պատրաստվում ներկայացնել հեռուստադիտողի դատին, որը կարծես առեղծվածային բնույթ է կրում։  Նա մի քանի դրվագեր է նկարագրել, որը հատուկ է միայն առեղծվածային ֆիլմերին։

Նա մասնավորաես գրել է․ «Երբ տանը լսվում են ձայներ, որոնց աղբյուրը հնարավոր չէ պարզել՝ քայլեր, թակոցներ, պատին արված քերծվածքներ և ճանկռտոց, բզզոց, մռնչյուն, որ նման է մարդկային ճիչի կամ հառաչանքի:

Երբ ինքն իրեն միանում է հեռուստացույցը, սկսում են աշխատել շարքից դուրս եկած իրերը՝ հին խափանված ժամացույցները, ռադիոընդունիչը և այլ սարքեր: Երբ տնից իրեր են անհետանում։

Երբ գիշերը անտեսանելի մեկը շոյում է ձեր մազերը և անջատում է գազօջախը ձեր բացակայության ժամանակ, ապա շնորհավորհում ենք. ձեր տանը հայտնվել է նա` ավանդապատումներից հայտնի տանդովլաթը` սլավոնների լեզվով’ Դոմովոյը։ Շուտով»։


Понравилась статья? Поделиться с друзьями: