Այսօր՝ նոյեմբերի տասներեքին, Մհեր Մեսրոպյանը նշում է իր ծննդյան օրը։ Երգիչը առավել հայտնի է Մհեր Արմենիա անվամբ։

Ինչպես հայտնի է երգիչը դադարեցրել է ստեղծագործական գործունեությունը և այժմ ակտիվ զբաղվում է քաղաքականությամբ։ Նա ցանկանում է հայ իրականության մեջ փոփոխություններ կատարել, մասնավորապես՝ հեղափոխություն։

Նա դեմ է ներկայիս իշխանությունների գաղափարախոսությանը և կարծում է, որ ինքը կարող է վճռական քայլերի դիմել և փրկել երկիր վատ վիճակից։ Շատերն են տեղյակ, որ հոկտեմբերի վերջից Մհերը քայլարշավ էր սկսել Շուռնուխ գյուղից և ոտքով հասել Երևան։

Մատենադարանի մոտից Մհեր Արմենիան հայտարարեց, որ հացադուլ է անում և կավարտի այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա։

Այսօր Մհերը ուղիղ եթերում խոսեց ծննդյան օրվա մասին և զարմանք հայտնեց՝ նշելով, որ երբեք չէր պատկերացնի, որ ծննդյան օրը կանցկացնի հացադուլի մեջ, փողոցում։ Մհերի ուղիղ եթերյան տեսանյութը դիտեք ստորև։