Ալեն Սիմոնյանը մի հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ զգացմունքային իրավիճակ է նկարագրել։ Գրառումն անչափ հուզիչ ելևէջներով է օժտված։

ԱԺ նախագահը մանրամասներ է հայտնել։ Նա նշում է, որ երթերից մեկը նշանակալից էր և այդ օրն իր կյանքում երբեք չի մոռանա։ Սիմոնյանն ընդգծում է, որ երբ երթի սահմանված ժամին դուրս են եկել, Հրապարակում «զրնգուն լռություն» է տիրել և ամեն բան ասես կանգնած էր։

Քաղաքական գործիչն ընդգծում է, որ Հրապարակն ասես մեկ րոպեում լցվեց․ մարդիկ դուրս էին գալիս ծառերի շվաքից, պատերի մոտից և շրջապատում իրենց:

Եվ այդ պահին նրանք հասկանում էին, որ խոսել կամ որևէ բան ասել ուղղակի պետք չէր, քանի որ այդտեղ գտնվող յուրաքանչյուր անձ ամեն բան հասկանում էր։ Ալեն Սիմոնյանն այդ մարդկանց դեմքերին տեսել է ցավ և տանջանք։ Նրանք եկել էին, որ ասեին՝ իրենց ոչնչացնել չի լինի։

«Ամբողջ երթի ընթացքում հուզմունքը, հպարտությունը և ցավը միաժամանակ խեղդում էր, դիմակը թաքցնում էր արցունքները: Ծով երթը քայլում էր, քայլում էր և հավատ բերում բոլորիս: Երբեք չեմ մոռանա այս օրը, երբե՛ք»,- ասվում է Ալեն Սիմոնյանի խոսքում։