Աննա Դովլաթյանը հանրային այն դեմքերից է, որ երբեք քաղաքական անցուդարձին մասնակից չի դառնում և այդ թեմայով երբեք կարծիք չի հայտնել։

Նա զբաղվում է բացառապես իր գործով։ Այդպես է վարվում նաև նրա ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը։

Սակայն այս անգամ երգչուհին, ով վերջին շրջանում գործունեության այլ ոլորտում է իրեն դրսևորում․ այն է դիզայն, միջոցառումներ ձևավորում և այլն, մի հրապարկմաբ է հանդես եկել, որտեղ հանրայնացվախ լուսանկարներին կից ընդգծել է այն փաստը, որ ինքը երբեք չի խառնվում քաղաքականությանը և մասնավորապես գրել է․ «Երբեք չեմ անդրադարձել և քննարկել այն թեմաները, որոնք վերաբերում են քաղաքականությանը, աշխատել եմ զերծ մնալ այն ամենից, ինչը ինձ տհաճ է եղել։

Միշտ սիրել եմ իմ երկիրը՝ բոլոր վատ ու լավ կողմերով, ցանկացել եմ ստեղծագործել և ստեղծել գեղեցիկը մեր երկրի համար, որ իմ երեխան այստեղ մեծանա և կրթություն ստանա՝ համարելով դրսի մտածելակերպը և ապրելակերպը չափազանց ազատ…

Բայց երբեք էլ չեմ մեղադրել այն մարդկանց, ովքեր հիասթափված և ստիպված թողել են ամեն ինչ ու հեռացել։ Յուրաքանչյուր մարդ ինքն է իր կյանքը ընտրում»։