«Եվ աշունը կանցնի՝ դեղնած տերևների տակ թողնելով բազում չկրկնվող պատմություններ…»․ ահա թե ինչպիսի լուսանկարներ է հրապարակում Լիլի Հովերը


Հեռուստաէկրաններից իր քնքուշ ձայնով գեղեցիկ ողջույններ հղող, բարի օր ցանկացող և եղանակային կանխատեսումները հայտնող  Լիլի Հովերը համացանցային հարթակում ակտիվ է։

Նա հաճախակի է լուսանկարներ հանրայնացնում և շփումներ անցկացնում իր հետևորդների հետ։ Լիլիի հետևորդների քանակը գերազանցում է տասներեք հազարը։

Այս անգամ Լիլին աշնան գեղեցիկ լուսանկարներ է ներկայացրել, որտեղ հաղորդավարուհին ասես ձուլված լինի աշնանային բնությանը։ Այսօր աշնան վերջին օրն է և Լիլին այդ ֆոտոշարքով նշանավորել և անմոռանալի է դարձրել տարվա այս օրը։

Հովերը լուսանկարներին կից գրել է․ «Եվ աշունը կանցնի՝ դեղնած տերևների տակ թողնելով բազում չկրկնվող պատմություններ… Շնորհակալ եմ այս աշնան ամեն խաղաղ վայրկյանի համար… 30.11.2021»։

Հաղորդավարուհու լուսանկարները նրա հետևորդները հավանումների են արժանացրել և մեկնաբանություններում նշել, որ նա հիանալի տեսք ունի և հավելել, որ անչափ  շատ են սիրում Լիլիին իր անկեղծության և պարզության համար։


Понравилась статья? Поделиться с друзьями: