«Ես վերադարձա․․․»․ ի՞նչ էր պատահել Անահիտ Մութաֆյանին և ինչո՞ւ են արգելափակել նրա օգտահաշիվը


Պարզվում է Անահիտ Մութաֆյանի օգտահաշիվը արգելափակված է եղել ժամեր շարունակ։ Դերասանուհին քսանութ ժամ չի կարողացել մուտք գործել օգտահաշիվ։

Արգելափակման պատճառների մասին Անահիտը հստակ ոչինչ չգիտի և ոչինի չի նշում, մեղավորներ չի նշանակում։ Նրա գրառումից պարզ է դառնում, որ արգելափակման պատճառը համարում է քաղաքական թեմայով գրառումները։

Մութաֆյանը հավելում է՝ արգելափակմաբ իրեն լռեցնել հնարավոր չի և շարունակեու է գրառումները։ Դերասանուհին նաև փաստում է, որ իր օգտահաշիվը ոչ թե արգելափակված էր, այլ ուղղակի վերացրել էին, ապա հայտարարել է, որ չեն հանձնվելու։

Մութաֆյանը մասնավորապես գրել է․ «Ես վերադարձա։ 28-ժամյա արգելափակումից, բայց պրոֆիլս ոչ թե միայն արգելափակել էին այլ ամբողջովին վերացրել։

Մեր բերանը փակեք կգրենք, մատներս կտրեք ոտքերով կհարվածենք։ Չենք լռելու ինչ էլ անեք… Մեղավորներ չեմ նշանակում ուղղակի ասում եմ՝ մի բզբզացեք մենք չենք հանձնվում»։


Понравилась статья? Поделиться с друзьями: