«Ես չեմ առաջադրվել ընտրություններին, բայց  չի նշանակում, որ ես չեմ մասնակցելու ընտրություններին․ մի քիչ Գալուստ Գրիգորիչական ոճով հնչեց». Արմեն Աշոտյան


Արմեն Աշոտյանը ուղիղ եթերում շփվել է հետևորդների հետ և խոսել առաջիկա ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ։ Հանրապետական կուսակցությունը ընտրություններին կներկայանա «Պատիվ ունեմ» դաշինքի հետ։ Աշոտյանն ընդգծել է, որ ինքը քաղաքական անհատ է և քաղաքականությունն իրենն է։

2018 թիվն անվանել է խորհրդարանի բռնազավթում, ողբերգություն և նշել՝ իրենց թիմն արդեն ապացուցել է, որ կարելի է մնալ քաղաքականության մեջ, օրակարգ թելադրել՝ չունենալով մանդատ։

«Ես պաշտոնի կարիք չունեմ, որպեսզի ինձ քաղաքական գործիչ համարեմ»,- ասել է նա։ Հայտնել է, որ արտահերթ ընտրություններին դեմ է։ Անկեղծորեն պատմել է, որ դիմել է Սերժ Սարգսյանին և խնդրել, որ իրեն չդիտարկեն որպես թեկնածու։

Նշել է, որ պատերազմից հետո փոխվել է և շատ բաների այլ կերպ ու այլ տեսանկյունից է նայում։ «Ես չեմ առաջադրվել ընտրություններին, բայց չի նշանակում, որ չեմ մասնակցելու ընտրություններին։ Մի քիչ Գալուստ Գրիգորիչական, իմ ավագ ընկերոջ ոճով հնչեց, բայց իր ոճի մեջ ճշմարտություն կա»,- ասել է Աշոտյանը։

Հասարակության այն հատվածը, որը շարունակում է սատարել ՀՀԿ ներկայացուցիչներին, ափսոսանք են հայտնել Աշոտյանի՝ ընտրություններին ներգրավված չլինել համար։ Մանրամասները տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!