Սոս Ջանիբեկյանը ընտանեկան ջերմ լուսանկար է հանրայնացրել։ Լուսանկարում դերասանը մայրիկի և դստեր հետ է։ Նկարում երևում է արդեն զարդարված տոնածառը, որը լուսանկարին տոնական տեսք է հաղորդում։

Դուստրն այցելել է հայրիկին և նրանք որոշել են ժամանակը հետաքրքիր և հեքիաթային անցկացնել։ Ամանորյա լուսանկարները յուրահատուկ ջերմություն են ճառագում և դերասանի հրապարակումը բացառություն չէ։

Սոս Ջանիբեկյանը կից գրառել է․ «Մենք հավաքեցինք մեր տոնածառը։ Ես չեմ ալարում ամեն օր մութ տեղեր եմ գնում, իրանք էլ չեն ալարում ինձ ամեն օր լուսավոր տեղեր են հետ բերում»։

Լուսակարում փոքրիկը տատիկի և հայրիկի ընկերակցությամբ երջանիկ է իրեն զգում։ Դե իսկ իր ձեռքով զարդարված տոնածառն էլ կրկնապատկում է աղջնակի երջանկություն ու ուրախոււթյունը։

Դերասան հայրիկի երկրպագուները ջերմ խոսքեր են հղել փոքրիկին և մաղթել խաղաղություն մեր երկրին, որպեսզի աշխարհի բոլոր մանուկները մշտապես երջանիկ լինեն։