Ձախ Հարութը տարիներ առաջ կորցրել է իր կողակցին և մինչ ի մահ կյանքը պատել տխրությամբ և միայնության մեջ։ Փամբուկչյանը հարցազրույցներում հաճախ է խոսում կնոջ մասին, կիսվում հիշողություններով և երանությամբ, անչափ կարոտով խոսում կնոջ մասին։

Երգչի կինը՝ Ռուզաննան, Հարութի համար իրական կատարելատիպ է։ Ռուզաննան մայր էր, քույր, ընկեր, կին և նաև սիրուհի ամուսնու համար։

Երգիչը հաճախ է խոստովանում՝ կյանքում ինչի որ հասել է կնոջ շնորհիվ է։ Նա անսահման է սիրել է ամուսնուն և այդ սերն անքննարկելի է։

«Գիտեք, ես երեխայի նման եմ՝ 1 դոլարանոցը 100 դոլարանոցից չեմ տարբերում… Ես մսխում եմ ամեն ինչ, անգամ ինքս ինձ։ Տալիս եմ, տրվում․․․»,- հարցազրույցներից մեկում ասել է Ձախ Հարութը։

Այնուհետև հավելել է՝ կինը՝ Ռուզաննան, օջախ է ստեղծել և հրեշտակի պես խնամել ամուսնուն, ներել սխալները։ Երգիչը տխրությամբ նշում է՝ Աստված իրեն պատժել է՝ տանելով իրենից սիրելի կնոջը։ Երգչի երկրպագուները մշտապես եղել են նրա կողքին և սատարել։