Սոս Ջանիբեկյանը լուսանկար է տեղադրել, որտեղ դստեր հետ է։ Նա նաև գրառում է կատարել, որտեղ խոսել է դստեր նկատմամբ ունեցած նվիրական զգացողություններից։

Դերասանը պատմել է, որ կյանքում շատ բաներ է տեսնել, բայց փոքրիկ էակին կյանքից էլ շատ է սիրում։ Սոսը գրել է, որ ինքը կյանքը շատ է սիրել, գայթակղվել ու փառք է վայելել, ապա համեստացել է և շարունակել քայլել, թռել է, ապա նոր իջել, ունեցել է, ապա նոր տվել․․․

«Խմել եմ, տրեզվիացել, ինչին երկար նայել ես՝ ես թարթել եմ։ Պատասխաններիցդ հարցերս են սնվել… Բայց իրեն կյանքից շատ եմ սիրել…»,- գրել է Սոս Ջանիբեկյանը։

Մեկնաբանություններում դերասանի երկրպագուները ակտիվություն են ցուցաբերել և հիացել Սոսի ոչ միայն դերասանական տաղանդով, այլև նաև նրա հայր տեսակով։

Հիշեցնենք, որ դերասանը կնոջ՝ Մադոննայի հետ ամուսնալուծված են, սակայն դա խանգարող հանգամանք չէ դստեր հետ շփվելու և դաստիարակության գործում մասնակցություն ունենալու համար։