Սիրված դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը մի հրապարակում է կատարել, որտեղ ներկայացրել է լուսանկար դասական հագուստով։

Լուսանկարը հումորիստը մակագրել է․ «Ես իմ կլասիկ ցավը տանեմ»։ Իհարկե, այս արտահայտությունը շատերին է հայտնի և շատերը գիտեն, թե որտեղից է այն գալիս։

Հիշեցնենք, որ քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը հաղորդումներից մեկում ասաց, որ ինքը «կլասիկ» պատգամավոր է, ինչին Գագիկ Ծառուկյանն արձագանքեց՝ «Ես քո կլասիկ ցավը տանեմ» արտահայտությամբ։ Այս երկխոսությունը լայն արձագանք գտավ և մի շարք մեմերի թեմա դարձավ։

Այդ հաղորդումից հետո բանվականին ժամանակ է անցել, սակայն բոլորն են դեռ հիշում և երբեմն էլ ցիտում այդ արտահայտությունը։ Եվ ահա Մկոն էլ կիրառեց այդ հումորը։

Ուշագրավ է այն, որ Մկոյի այդ հրապարակմանն անդրադարձել է հենց ինքը՝ Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանը մեկնաբանել է հումորիստի լուսանկարը՝ նշելով․ «Հարյուր տոկոս»։ Օգտատերերի մոտ այն ծիծաղ է առաջացրել և մեծ աշխուժություն առաջ բերել։