Իրինա Թովմասյանը համացանցային հարթակում ակտիվ է և իր հետևորդների հետ երբեմն կիսվում է տարաբնույթ թեմաների շուրջ և հայտնում իր կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ, որը համընդհանուր հետաքրքրություն է իրենից ներկայացնում։

Այս անգամ Իրինան խոսել է սիրելի աշխատանքից և այդ աշխատանքից հաճույք ստանալուց։

Իրինա Թովմասյանը մասնավորապես գրել է․ «Երջանկություն է, երբ սիրում ես աշխատանքդ։ Ասեմ ավելին՝ ոչ թե սիրում ես, այլ հաճուք ստանում յուրաքանչյուր պահից, վայելում ես ընկերներիդ։ Ախր չէ՞ որ յուրաքանչյուրի լավ կյանքի գրավականը իր աշխատանքն է և այն, թե որքանով է նա իր աշխատանքը կատարում հաճույքով։

Ես պետք է ասեմ որ այդ երջանիկներից եմ։ Ես երկար տարիներ տարբեր գրաֆիկներով և ինչու չէ նաև համեմատաբար ավելի բարձր եկամուտով աշխատել եմ, բայց ինչ խոսք չեմ հասցրել վայելել այն ժամանակը, որը իմն էր։

Իսկ հիմա, երբ զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով և հասցնում եմ աշխատել և լավ ժամանակ անցկացնել ընկերների հետ և՛ ընտանիքի հետ, և՛ կատարել գնումներ, և՛ այն ամենը, ինչը սովորաբար զբաղված գրաֆիկով մարդիկ այսպես ասած՝ երազում են անել, դա իրոք երջանկություն է ինձ համար»։