Նազենի Հովհաննիսյանը կիրակին անցկացրել է հերոս տղաների հետ։ Տղաներ, ովքեր իսկական հերոս են և ապրում են մեր կողքին։ Օրերս Նազենին հորդորել էր տղաներին սեր տալ և ոչ մի դեպքում չխղճալ։

Նրանց միայն սեր է հարկավոր՝ անկեղծ և մաքուր։ Նազենին լուսանկարներ է ներկայացել և կից կատարել հետևյալ գրառումը․ «Ես երդվում եմ, մեր Սուրոն իր մի ձեռքով ավելի լավ է սելֆի անում, քան մենք՝ բոլոր ձեռքերով հանդերձ։

Ու ընդհանրապես, էսօր գժական օր էր։ Որոշ տեխնիկական հարցերով լի իհարկե։ Հ.Գ. Ինձ մոտ վերևի հարևանի քլաբինգի թեման էր առավոտ 4.30։

Տղաների տանն էլ «մուկինգ» էր։ Գիշերը, մուկ էր մտել ու ընթացքում որոշում էին ոնց բռնեն։ Հովհաննավանքում հանճարեղ պատարագ էր, ոմանք առաջին անգամ էին սկզբից մինչև վերջ Պատարագի մասնակցում։

Սիրելի Տեր Արամը էնքան ջերմ էր. բոլորիս գրքեր նվիրեց, օրհնեց, բժշկման աղոթք կարդաց, իր Սերը տվեց։ Շնորհակալ ենք։ Ես էլ անցնեմ իմ մշտական տան գործին մեզնից անպակաս….»։