«Ես անելանելի վիճակում եմ և չեմ կարող նաև բառերով արտահայտել այն, ինչ զգում եմ․․․»․ Թագուհի Օհանյանը պատմել է, թե ինչու էր հայրենիքի համար այս օրերին լուռ


Թագուհի Օհնայանը, ով մշտապես բարձր ակտիվություն ունի համացանցում, մի քանի օր է լուռ է։ Լռությունից հետո գրառում է կատարել և լռության պատճառների մասին։ Թագուհին գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, երևի նկատել եք այս օրերի լռությունս։ Դա չի նշանակում, որ ես անտարբեր եմ հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։

Ես անելանելի վիճակում եմ և չգիտեմ ինչպես օգնել հայրենիքիս այս դժվար ժամանակներում, չեմ կարող բառերով արտահայտել զգացողություններս, երբ լսում եմ զինվորի մահվան, վիրավորման, գերեվարման մասին։ Ուզում եմ իմանաք՝ իմ սիրտն էլ ձեր սրտի նման ցավում է։ Նման օրերին անմիջապես վերապրում եմ ապրիլյան քառօրյա պատերազմի դեպքերը, վերջին 5 տարիներին Հայաստան կատարած այցերս` զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին:

Շատ բան անհայտ է ` զոհերի, գերիների թիվը: Անհայտ է նաև, թե ինչ է տեղի ունեցել այդ թեժ 24 ժամերի ընթացքում : Բայց մի բանում վստահ եղեք՝ եթե իմանամ, որ ինչ որ կերպ կարող եմ օգտակար լինել Հայաստանին, ապա իմ՝ Հայաստան գալը ժամերի հարց է, և բոլորդ էլ լավ գիտեք՝ դատարկ ձեռքով չեմ գալիս:

Իմացեք, որ Հայաստանում լինի, թե Սփյուռքում, Հայի սիրտը միշտ ցավում է նման լուրեր լսելուց, անկախ նրանից, որ Սփյուռքում և Հայաստանում ապրող ձեր հայրենակիցները այդ օրերին երբեմն կարող են ունենալ պլանավորված ուրախ առիթներ, որոնք չեն կարողացել չեղարկելև կցանկանայի՝ ըմբռնումով մոտենաք։

Հայաստան, Սփյուռք, Արցախ, մենք ունենք 1 սիրտ և աշխարհի որ ծայրում էլ լինի հայը, նրա սիրտը ցավում է միանման, ինչպես յուրաքանչյուրինը։ Աստված պահապան մեր ազգին»։


Понравилась статья? Поделиться с друзьями: