Լուսինե Թովմասյանը գրառմամբ է հանդես եկել, որտեղ նշել է, որ համացանցով ականատես է եղել մի տեսանյութի, որը ցնցել է իրեն, ինչպես շատերին։ Տեսանյութում տղամարդը ծեծի էր ենթարկում կնոջը։

Այդ զարհուրելի տեսարանը գեղեցկուհուն ստիպել է գրառում կատարել և խնդրանք-կոչով հանդես գալ, ինչպես նաև այդ ամենի մասին հայտնել իր կարծիքը և դիրքորոշումը։ Լուսինեն մասնավորապես գրել է․ «Կարծում եմ կանանց հանդեպ բռնության մասին շատ է խոսվել, բայց ես ևս որրպես կին ցանկանում եմ անրադառնալ այդ թեմային:

Այսօր համացանցում տարածված տեսանյութը կարծում եմ շատերս ենք տեսել, որտեղ մի կին տղամարդու կողմից ծեծի է ենթարկվում: Դեպքից ելնելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ բարցրաձայնել։

Հարգելի՛ կանայք, բռնարարների հանդեպ մի եղեք հանդուրժող, միայն թույլ տղամարդն է իրենից թույլի ՝ կնոջ, վրա ձեռք բարձրացնում։ Կա ոստիկանություն, կան կազմակերպություններ, կան շատ մարդիկ, ովքեր կաջակցեն ձեզ ազատվել բռնարարից, եթե դուք լինեք ուժեղ և խոսեք այդ մասին կդադարեք լինել զոհի կարգավիճակում:

Սիրելի՛ կանայք, ՄԻ ՎԱԽԵՑԵՔ, պայքարեք ձեր իրավունքների համար»։