Եթե սիրում եք տապակած լյարդ, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է․ խրթխրթան շերտով և հյութեղ միջուկով


Լյարդով ուտեստի բազմաթիվ բաղադրատոմսեր կան, որոնք պատրաստվում և մատուցվում են շատ երկրներում։ Կենդանական օրգանից պատրաստված ուտեստը Հայաստանում նույնպես սիրում են։

Ցանկանում ենք ներկայացնում ենք լյարդի բաղադրատոմս, որը պատրաստում և մատուցում են լավագույն ռեստորաններում։ Այն կոչվում է ՝ «Լյարդը ալբանական ձևով»: Տապակած լյարդը կարելի է մատուցել կարտոֆիլի բլենդած խյուսով։

Եվ այսպես, սկզբնական փուլում պետք է լյարդի վրայից հեռացնել թաղանթը, այդպես այն աննկարագրելի փափուկ է ստացվում, այնուհետև կտրարտեք փոքր կտորներով, համեմեք աղով, սև և կարմիր պղպեղներով և տապակեք առատ բուսայուղի մեջ:

Մինչ վերջինս տաքանում է, թաթախեք լյարդի կտորները ալյուրի մեջ բոլոր կողմերից և տապակեք։ Ամբողջական պատրաստ լինելու համար ուղիղ 2 րոպեն բավական է:

Հավատացեք այն ընտանիքում կհավանեն բոլորը։ Ստացվում է խրթխրթան շերտով, իսկ ներսում աննկարագրելի հյութեղ։ Նյութին կցված լուսանկարները կարող են ձեզ օգտակար լինել։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: