Բարությունը կփրկի աշխարհը։ Եվ այս խոսքերը հենց այնպես չեն ասվում։ Այս նախադասությունն առաջինն օգտագործողները հաստատ վերապրել ու սեփական կաշվի վրա զգացել են, թե ինչպես է բարությունը փրկել աշխարհը։

Բարի լինել նշանակում է շուրջը լուսավորել, ապրեցնել, փրկել և գեղեցկացնել աշխարհը։ Առանց բարության աշխարհն այսքան դժվար թե գոյատևեր։ Եվ որքան էլ աշխարհը փոխվել է և նաև աշխարհում տեղ կա չարության համար, միևնույնն է բարին զորեղ է և դրանում շատերն են համոզվել։

Ցանկանում ենք պատմել մի լուսանկարի պատմություն, որը վառ ապացույցն է այն բանի, որ, այո՛, բարությունը կփրկի աշխարհը՝ բառի բուն իմաստով։

Այս լուսանկարն արվել է Անգլիայում։ Ինչպես երևում է լուսանկարից, հերթում հազարավոր մարդիկ են կանգնած եղանակայնի անբարենպաստ պայմաններում։

Հերթում սպասում են գրեթե 5000 հոգի, ովքեր մի քանի ժամ հերթ են կանգնում անձրևի տակ՝ պարզելու, թե արդյո՞ք նրանց արյան խումբը համապատասխանում է արյան դոնոր լինելու համար, որպեսզի փրկեն 5-ամյա տղայի կյանքը։ Հավատացեք՝ այս մոլորակի վրա ամեն ինչ չէ, որ կորած է։