«Եթե հուսահատվես, նշանակում է, որ դու քո մահն ես ստորագրում․․․»․ քաղցկեղը հաղթահարած երգչուհի Նառան անակնկալ ունի


Նառային շատերը կհիշեն։ Նրա անունը մարդիկ կապում են կանացիության, հավերժ երիտասարդության և էլեգանտության հետ։

Շատերն էին զարմանում՝ ինչպես է երգչուհուն հաջողվում ներկայանալ երիտասարդ, խնամված և անթերի արտաքինով։ Գեղեցկուհի երգչուհին շարունակում է ապրել նույն սկզբունքներով։

Նա չորս թոռնիկներ ունի, որոնք նրան անսահման ջերմությամբ տատիկ են ասում, ինչն էլ մեծ երջանկություն է պարգևում Նառային։

Պատերազմական օրերին՝ չնայած վատառողջ լինելուն, երգչուհին շարունակել է բարեգործական գործունեությունը և օգտակար եղել մարդկանց։ Այդ մասին խոոսել չի սիրում, քանի որ նման մոտեցումը տգեղ է համարում։

Դա արել է, որովհետև անհրաժեշտ է եղել։ Նառայի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել։ Այժմ կյանքի դժվարին փուլը հաղթահարած երգչուհին պատմում է՝ երբ իմացավ այդ մասին, նեղվեց, բայց չկորցրեց իրեն։

«Եթե հուսահատվես, նշանակում է, որ դու քո մահն ես ստորագրում, և ամեն ինչ կվերջանա»,- նշում է երգչուհին։ Նառան հայտնել է, որ առաջիկայում անակնալ ունի իր հանդիսատեսի համար և հանդես է գալու նոր երգով, որը սիրո մասին է։


Понравилась статья? Поделиться с друзьями: