Երաժիշտ Գարիկ Պապոյանը իր ինստագրամում կիսվել է ճանապարհորդություններից լուսանկարներով և գրել,որ եթե շուտ իմանար,որ կարանտին է ինելու և երկիրը փակվելու է՝ կմեկներ Դուբայ։ Հումորիստ-երաժիշտը նշել է,որ Դուբայում իր համար շատ լավ է ստեղծագործելը և վերջին իր այցից հետո, նա բավականին շատ իդեաներով էր եկել։
Նշենք,որ Գարիկը հիմա ավելի շատ զբաղվում է երաժշտությամբ,նրա և Սոնա Ռուբենյանի տանդեմը շատ սիրվել է ժողովրդի կողմից։ Գարիկն ու Սոնան քովեր տարբերակներ են մշակում․ինչպես նաև ներկայացնում են նոր կատարումներ։
Գարիկը և իր կինը բուսակերներ են։ գարիկի կինը հաճախ է տեղադրում բաղադրատոմսեր,որոնք բուսական են և նշում է,որ իր ընտանիքը կատեգորիկ հրաժարվել է կենդանական սնունդից։ Գարիկը խորհուրդ է տալիս սնվել բուսական ուտեստներով, քանի որ դրանք չեն վնասում մեր ուղեղն ու մարմինը։
Վերջերս նա հյուր էր Նազենի Հովհաննիսյանի ինստամերկ-ում և փոքրիկ վեճ ունեցավ Նազենիի հետ կապված մսի օգտագործման հետ։ Նազենին պնդում էր,որ միսն է էներգիա փոխանցում,իսկ Գարիկը հավաստիացնում էր,որ հակառակը՝ խլում է։