Դստեր լույս աշխարհ գալուց հետո Սիրուշոն փորձում է վերկանգնվել․ նա մանրամասներ է պատմել


Սիրուշոն, ով իր կարիերայի գրեթե ողջ ընթացքում մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է եղել, շարունակում է նույն կերպ անցնել կարիերայի իր ուղին։ Այս պահին երգչուհին ապրում է իր կյանքի ամենաերջանիկ շրջաններից մեկը։

Սիրուշոն երրորդ անգամ արդեն վայելում է մայր լինելու բերկրնաքը և իր նվիրական զգացողություններով փորձում կիսվել հետևորդների հետ։ Նրան համացանցում հարյուհարազարավոր օգտատերեր են հետևում, ովքեր մշտապես մեծ ջերմությամբ են ընդունում սիրելի երգչուհու կողմից արված յուրաքանչյուր հրապարակում։

Այս անգամ Սիրուշոն անկեղծացել է և խոսել հետծննդաբերական դժվարությունների մասին։ Նա նշել է, որ երրորդ անգամ դժվար է վերադառնալ նախկին կազմվածքին, սակայն դրա համար ամեն ինչ պետք է անել, քանի որ առաջիկայում մի շարք ելույթներ ունի։

Երգչուհին նաև հավելել է, որ այս ընթացքում մարզասրահ չի կարող գնալ, որպեսզի չվնասի երեխայի կերակրմանը։ Նա նշում է, որ այս ամենը բեմի մարդկանց հիմնական խնդրներից է։ Հավելել է, որ երրորդ անգամ դժվար է, սակայն ամեն բանի արդեն հաշվարկված ու ավելի վարպետացած է մոտենում։

«Ամեն դեպքում լիարժեք վերականգնվելու համար դեռ բավական աշխատանք ունեմ անելու»,- նշել է Սիրուշոն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!