Հայտնի երգչուհի և մոդել Դուա Լիպան փոխել է իմիջը: Սևահեր 24-ամյա աստղը դարձել է շիկահեր։ Նա դա արել է սիրելիի՝ Անվար Հադիդին հետևելով, ով շիկահեր է դարձել անցած շաբաթ։ Լիպան անհապաղ հրապարակել է իր նոր կերպարի լուսանկարը։ Նա սելֆի է արել իր ննջասենյակի հայելու մեջ։ Աստղը կրում էր մոխրագույն տոպ՝ առանց ներքնազգեստի։ Լուսանկարը միանգամից հայտնվել է նրա երկրպագուների ուշադրության կենտրոնում։ Դուան մի քանի լուսանկար է արել՝ ցույց տալու համար, որ իր գլխին մի քանի մազափունջ սև է մնացել, բայց դրանք թաքնված են շեկ մազերի տակ։
«Նոր դարաշրջան»,- գրել է Լուպան՝ նկարները տեղադրելով։ Երկրպագուներից շատերը զարմացել են՝ տեսնելով նրա նոր կերպարը․ «Խիզախ է», «Հիմա պետք է սովորենք քո նոր կերպարին», «Քեզ մազերի յուրաքանչյուր գույն սազում է, չէ որ դու գեղեցկուհի ես»,- գրել են նրանք։
Վերջերս Դուա Լիպան արդեն փորձել է շիկահերի կերպարը։ Ճիշտ է նա այն ժամանակ կեղծամ է կրել։