Դոլմա կամ տոլմա․․․ առանց մսի, բայց անսահման համեղ․ բաղադրատոմսը ներկայացրել է Գարիկ Պապոյանի կինը


Դոլմա կամ տոլմա․․․ ինչպես էլ որ գրենք կամ արտասանենք միևնույնն է  այն հայկական է և հայկական տոլման ամենահամեղ ուտեստներից է, որը սիրում են գրեթե բոլորը։

Սիրում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր  մսամթերքն իսպառ բացառել են իրենց սննդակարգից, սակայն տոլման  օգտագործում են․․․ օգտագործում են առանց մսի։

Եվ ահա Մարիաննան՝ Գարիկ Պապոյանի կինը, ներկայացրել է վեգան տոլմայի իր տարբերակը։ Նշենք, որ Գարիկ Պապոյանի ընտանիքը կենդանական ծագման մթերք  չի օգտագործում։

Եթե կցանկանաք փորձել բուսական ծագման տոլման, ապա նախապատրաստեք հետևյալ մթերքները՝

3 փոքր գլուխ սոխ

2 պճեղ սխտոր

1.5-2 բաժակ բրինձ

1 կապ համեմ

1 կապ մաղադանոս

1 լոլիկ

Ծիտրոն, աղ, սումախ, քարի, կարմիր պղպեղ

Խաղողի թուփ

Երբ արդեն այս ամենը հավաքել եք, ձեզ մնում է ընդամենը այս ամենը միախառնել, այնուհետև ավանդական ձևով փաթաթել խաղողի թփով, դասավորել կաթսայում, մի փոքր ջուր ավելացնել և եփել ընդամենը քսան րոպե։ Ահա և վերջ։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!