Դդումով բիսկվիթ-հացիկ․ փափուկ, բուրումնավետ, վառ գույնի բիսկվիթ


Ձեր հաճելի թեյախմության կազմակերպման համար հրաշալի բիսկվիթ ենք բերել, որը նաև անչափ օգտակար է և համարվում է առողջ սնունդ։

Այն կարելի նաև տալ փոքրիկներին։ Դդումով բիսկվիթ-հացիկ։ Ստացվում է շատ փափուկ, բուրումնավետ, վառ գույնի բիսկվիթ: Պահպանման ժամկետը՝ 3 օր:

Անհրաժեշտ է՝

1ձու

2 ճ/գ շաքարավազ

0,5 թ/գ աղ

3 ճ/գ մածուն

0,5 թ/գ քրքումի փոշի (պարտադիր չի)

1 պճեղ սխտոր

մի քանի ճյուղ սամիթ

1 թ/գ սոդա կամ փխրեցուցիչ

1բաժակ բուսայուղ

1.5 բաժակ ցորենի ալյուր

1 բաժակ եգիպտացորենի ալյուր

Դդումը քիչ ջրով եփել ,քամել ու տրորել, որ ստանաք խյուս: Վերևում նշված բոլոր բաղադրիչները խառնել, լցնել տարայի մեջ և տեղափոխել 180 աստիճան տաքացված ջեռոց 50 րոպեով, մինչև լավ թխվի:

Որքան տարան փռված լինի այնքան հեշտ կթխվի այս հացիկը: Այնքան բուրումնավետ է, որ ախորժելի բույրը տարածվում է ողջ սենյակով և ասես հրավիրում համտեսի։ Այն հաջորդ օրերին էլ պահպանում է իր թարմությունը։


Понравилась статья? Поделиться с друзьями: