Դդմիկի պատրաստման հրաշալի եղանակ

1 կգ դդմիկ
3 պճեղ սխտոր
5 ճ/գ սոյայի սոուս
5 ճ/գ ջուր
1 գլուխ սոխ
1ճ/գ կարտոֆիլի օսլա
աղ
աղացած պղպեղներ
թարմ կանաչի
Պատրաստման եղանակը
Սոխը մաքրել, լվանալ և կտրատել

Օսլան լցնում ենք խորը ափսեի մեջ, վրան ավելացնում ենք ջուրը, խառնում ենք այնքան մինչև միասեռ զանգված ստացվի:Ավելացնում ենք սոյայի սոուսը և սոխը:
Կեղևազատում և կտրատում ենք դդմիկը և սխտորը:

Թավայի մեջ լցնում ենք բուսայուղը, ավելացնում ենք դդմիկը մի փոքր տապակում և ավելացնում ենք սոուսը: Լավ խառնում, ենք մի քանի րոպե ևս տապակում։
Ավելացնում ենք սխտորը և կանաչին:
Բարի ախորժակ: