Գևորգ Գրիգորյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին․ ուշագրավ մանրամասներ


Դերասան Գևորգ Գևորգյանը մի շարք կերպարներ է կերտել և նկարահանվել հեռուսատսերիալներում։ Նա նաև աշխատել է թատրոնում և սիրվել թե՛ հեռուստադիտողի և թե՛ հանդիսատեսի կողմից։

Դեռևս աշնանը Գևորգ Գրիգորյանը տեղեկացրել էր, որ ընկերուհի ունի։ Նրա սիրելին Իդա Հովհաննիսյանն է, ում օրերս ամուսնության առաջարկություն է արել դերասանը և ստացել դրական պատասխան։

Զույգի ամանորյա լուսանկարներում Իդան մատնեմատին կրում է Գևորգի նվիրած մատանին։ Լուսանկարները հանրայնացրել է դերասանը և կից գրել․ «Էղնիմ երկու կես, կեսս էղնի քեզ, կեսդ էղնիմ ես»։ Այս խոսքերը դերասանը մեջբերել է «Բամբիռ» խմբի «Էրկու կես» երգի տողերով:

Լուսանկարներում երևում է՝ որքան երջանիկ է զույգը։ Իդայի հետ նրանք ամիսներ շարունակ հանդիպում են, սակայն միջոցառումների ժամանակ Գևորգը ներկայանում էր միայնակ։

Դերասանը, սակայն, առաջին անգամ ընկերուհու հետ դուրս եկավ հանրության առաջ այցելեց Մերի Հակոբյանի նոր երգի շնորհանդեսին և ներկայացրեց ընկերուհուն, իսկ այսօր արդեն նրանք համարվում են նշանադրված։


Понравилась статья? Поделиться с друзьями: