Գրիգ և Սոնա հանրային զույգի հայտնիությունը վերջին շրջանում մեծ թափ է ստանում։ Զույգն աշխատանքային գերակտիվ գործունեություն ունի։

Նրանք հանդես են գալիս մի շարք նախագծերում։ Սոնան բարձր ակտիվություն ունի նաև համացանցում։ Նա հաճախ է հետևորդների հետ շփվում պատմություններ ձևաչափում և ակտիվ պատասխանում հետևորդների հարցերին։ Թերևս, գաղտնիք չէ, որ զույգից շատ են հետաքրքրվում, թե ե՞րբ բալիկ կունենան։

Եվ ահա հետևորդներից մեկը հարց ու պատասխանի շրջանակում հացրել է Սոնանյից՝ որոշե՞լ է արդյոք զույգը երեխայի սեռը, ինչին Սոնան հումորային պատասխան է տվել՝ ասելով, որ չինգա-չունգ խաղալու արդյունքում հաղթեց Գրիգը, իսկ վերջինս աղջիկ է ցանկանում։

Վերջերս համացանցում լուր էր տարածվել, որ զույգն առաջնեկին է սպասում։ Պատճառներից մեկն էլ Սոնայի մեկ այլ հետևորդի հարցի պատասխանն է եղել։

Օգտատերը հարցրել էր՝ արդյո՞ք երեխայի համար անուն որոշել են, ինչին Սոնան դրական պատասխան էր տվել և հավելել, որ չի ասի անունը։ Այնուհետև հարցազրույցներից մեկում պարուհին հայտնեց՝ լուրը իրականությանը չի համապատասխանում, նրանք ուղղակի անուն են որոշել, բայց դեռ երեխային չեն սպասում։