Սիրուն Մինասը հանրության կողմից ճանաչում ձեռք բերեց Woman’s Club հումորային նախագծից, սակայն գեղեցկուհին բժշկի մասնագիտություն ունի․ նա պլաստիկ վիրաբույժ է։

Սիրուն Մինասն անմիջապես սիրվեց հանրության կողմից։ Դրան առավելագույնս նպաստեց այն հանգամանքը, որ ոչ հայկական արտաքինի հետ համատեղ նա մատուցեց գեղեցիկ հայերեն խոսք։

Մարդիկ զարմացած էին նրա գեղեցիկ հայերենով։ Այժմ գեղեցկուհին հանրային գործունեությունը դադարեցրել է և զբաղվում է բժշկությամբ։ Նա ամուսնացել է, ստեղծել իսկական հայկական ընտանիք, որտեղ մեծանում են երկու հրաշալի երեխաներ։

Սիրունի երկրորդ երեխան լույս աշխարհ է եկել բոլորովին վերջերս՝ գրեթե քառասուն օր առաջ։ Պլաստիկ վիրաբույժի առաջնեկը տղա է, ով դեռ չի բոլորել երկու տարին։ Սիրունը հաճախ է կիսվում համացանցում ընտանեկան, ջերմ լուսանկարներով։

Այս անգամ նա հրապարակել է դստեր լուսանկարները, որտեղ հրեշտակային փոքրիկը հեքիաթային տեսք ունի։ Լուսանկարներին կից Սիրունը գրել է․ «Գրելու բան չունեմ… հալվում եմ»։