Ինչպես արդեն տեղեկացրել էինք ավելի վաղ՝ Սիրուշոն ընտանիքի հետ վերադարձել է հայրենիք։ Այդ առիթով երգչուհին չափազանց ուրախ էր և մեծ երջանկությամբ հայտնեց լուրը հետևորդներին։

Նա կրկին վերսկսել է համացանցային իր ակտիվությունը և սիրով ներկայացնում է առօրյան՝ ինչպես աշխատանքային, այնպես էլ ընտանեկան։ Սիրուշոյի երրորդ երեխան՝ Զաբելը, մեծ երջանկություն է պարգևել ընտանիքի յուրաքանչյուր անդամին։

Նա հերթական լուսանկարն է ներկայացրել և հայտնել, որ այդ լուսանկարը գտել է ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հեռախոսից։ «Գտել եմ Լևոնի հեռախոսում»,- լուսանկարը մակագրել է երգչուհին։ Լուսակարում Սիրուշոն դստեր հետ ինքնաթիռում է, երբ թռիչքի ժամանակ փոքրիկին գիրկը քնել է։

Լևոնին տեսարանն անչափ դուր է եկել և նա պահն անմահացրել է։ Լուսանկարը սիրով ներկայացնում ենք նյութին կից։ Իսկ ավելի վաղ Սիրուշոն ցույց է տվել, թե ինչպեսէ մասնկացել Հայկոյին նվիրված համերգի փորձին։

Կոմպոզիտորի հիշատակին նվիրված համերգի ժամանակ Սիրուշոն կկատարի Հայկոյի «Մի խոսքով» երգը։