Գոռ Եփրեմյանը գեղեցիկ երգ է ներկայացրել․ ահա թե որ հայտնի դերասանուհին է աշխատանքային տևական դադարից հետո նկարհանվել տեսահոլովակում


Գոռ Եփրեմյանը, ով հանդես է եկել նաև դերասանական ոլորտում, այսօր գեղեցիկ աշխատանք է ներկայացրել երկրպագուներին։

Երգչի  ստեղծագործությունը վերնագրված է «Քանի քանի»։ Սիրո մասին այս ստեղծագործության երաժշտությունը հեղինակել է Հայկ Գևորգյանը, իսկ խոսքերը պատկանում են Էլինա Ամիրյանին։ Տեսահոլովակում իր մասնակցությունն է ունեցել շատերի կողմից սիրված Շուշաննա Թովմասյանը։ Դերասանուհին արդեն տևական ժամանակ է ինչ աշխատանքային գործունեություն չէր ծավալում։

Նա որդի է ունեցել և զբաղվում էր երեխային խնամքով ու դաստիարակությամբ։ Այս մասին Շուշաննան համացանցային իր տիրույթում հրապարակում է կատարել։

Նա Գոռի հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որին կից գրել է․ «Իմ հարգելի երկրպագուներ, տևական դադարից հետո ներկայացնում եմ Գոռ Եփրեմյանի հետ իմ համատեղ աշխատանքը։ Կսպասեմ ձեր արձագանքներին»։

Տեսահոլովակը գեղեցիկ սիրո պատմություն է, և երգն ու տեսահլովակն անչափ համահունչ են միմյանց։ Իսկ տեսահոլովակն առաջարկում ենք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!