Գոհար Ավետիսյանը դիմել է երկրորդ վիրահատական միջամտությանը։ Այն էսթետիկ բնույթ է ունի։ Ամիսներ առաջ հայազգի հայտնի դիմահարդարը կրկին վիրահատվել էր որովայնի հատվածում և այն հարթեցրել։

Վերջին ամիսների ընթացքում նա հետևում էր խիստ սննդակարգի՝ մասնագետի հսկողության տակ։ Նրա նպատակն էր հասնել 71 կգ-ի և նա դա կարողացավ անել։ Այս օրերին Գոհարը ցույց է տվել, թե ինչպես է նախապատրաստվում և մտնում վիրահատության։

Նիհարելուց հետո անհրաժեշտ էր դարձել ձգել մաշկը։ Նա չափազանց վախենում էր, սակայն այդ քայլին, այնուամենայնիվ, նա գնաց։

Ինսթագրամյան «պատմություններ» բաժնում նա լաց էր լինում և շնորհակալություն հայտնում բոլորին աղոթքների համար։ Կարճ տեսանյութերում նկատելի էր նաև նրա ամուսնու՝ Սերգեյի անհանգստությունը։

Վիրահատությունը տևել է վեց ժամ և այն այլևս պատմություն է։ Մնում է միայն վերականգնողական բարդ և ժամանակատար հատվածը։ Գոհարը հույս է հայտնում, որ նոր լուսանկարները նոր մարմնով շուտով կկարողանա ներկայացնել իր հետևորդներին։

Նա արդեն կարողացել է մի փոքր սնվել և նստել, դեռ բավականին թույլ է և մշտապես քնելու ցանկություն է ունենում։ Գոհարին մաղթում ենք առողջություն և շուտափույթ վերադարձ բնականոն կյանք։