Հասմիկ Բաբաջանյանը, ով հայտնի լրագրող է և հանդիսանում էր Սյունիքի ռազմական թղթակիցը, ժամանակին Արցախի նախկին պատերազմներից հերոսական իրադարձությունների է անդրադառձել և հերոսական պատմություններ գրի առել։

Եվ ահա այդ պատմությմուններից մեկով էլ լրագրողը համացանցում կիսվել էր։ Պատմությունը հետևյալն է․ Երբ յոթամյա երեխային թուրքը գողացած, շալակն առած տանում էր։

Երեխան այլ ելք չունենալով՝ ետևից ձեռքերը պարզում է և մատները մտցնում իրեն գողացած թուրքի աչքերը և խառնում աչքի խոռոչը։ Թուրք զինվորը ոռնալով՝ ցած է նետում երեխային։ Երեխան վազում է ետ և փրկում իրեն արնախում թուրքից։

Հասմիկ Բաբաջանյանը այս պատմությունը հրապարակելով՝ նշում է, որ հայ տղաները գերի ընկնող չեն։ Հորդորում է գերի ընկնելու իրական պատճառը որոնել և փորձել գտնել։ Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվում։

Լրագրողի վերոնշյալ գրառումից անմիջապես հետո նրան անձնական նամակով գրում է Վրեժ անունով մի երիտասարդ․ «Բարև Ձեզ, կներեք, էդ երեխան ես եմ իլալ, բա տո՞ւ հուվ ես․․․»։ Այսօր Վրեժը հզոր երիտասարդ է դարձել և կանգնած է հայրենքի պաշտպանության գործին։