«Գերիներից գիշերն ում զանգեք՝ արագ կպատասխանեն»․ գերությունից վերադարձած Խաչիկը մանրամասներ է ներկայացրել․ տեսանյութ


Պատերազմն արդեն մեկ տարուց ավելի է ինչ ավարտվել է, սակայն հետևանքներն այնքան ողբերգական են, որ ասես ամեն բան անավարտ է մնացել։

Զոհված երիտասարդներ, վիրավորներ և գերիներ։ Մի շարք գերիներ վերադարձել են, բայց, ցավոք սրտի, թշնամական երկրում դեռ հարյուրավոր գերիներ ունենք, որոնց հարազատներն ու հայրենակիցները սպասում են նրանց վերադարձին։

Վերադարձած գերիներից մեկը՝ Խաչիկ Գրիգորյանը, մեկ տարի առաջ է վերադարձել գերությունից։ Խաչիկը քսանյոթ տարեկան է։ Նա մանրամասներ է հայտնել  գերությունից, այդ օրերից մնացած բացասական հետևանքներից և  այլն։

Խաչիկը Բաքվի մեկուսարանում երեսունչորս երկար ու ձիգ օրեր է անցկացրել։ Բացասական հետևանքներից խոսելիս՝ առանձնացրեց անքնության հետ կապված խնդիրները։ Նա փաստում է, որ վերադարձած գերիներից բոլորն էլ տառապում են անքնությամբ։

«Չենք քնում, հայրենադարձված գերիներից գիշերն ում զանգեք՝ արագ կպատասխանեն»,- իր խոսքում նշում է Խաչիկը։ Նա ամուսանացած է, երկու երեխաների հայր է, այժմ էլ երրորդ երեխային են սպասում։ Մանրամասները դիտեք տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: