Գագիկ Սուրենյանը և ընկերները հարցազրույց են ունեցել և հետաքրքրական օր անցկացրել։ Տղաները պատմել են, թե ինչպես է տեղի ունեցել իրենց ծանոթությունը և ինչպես է սկզբնավորվել, ամրապնդվել երկար տարիների միասնական, համերաշխ ընկերությունը։

Գագիկ Սուրենյանը նշել է՝ ծայրահեղ ծանր օրեր են միասին ունեցել և բարդ ճանապարհներ են հաղթահարել։

«Ծանր լեռնագագաթներ են եղել, որ շատ դժվար ենք հաղթահարել, նույնիսկ ամպագորգոռ չհնչի՝ մահվան եզրին ենք եղել կանգնած»,- պատմում են տղաները՝ հիշելով 2014 թվականը։ Ընկերները պնդում են՝ դժվարությունները, էքստրեմալ պայմանները միայն ամրացնում են ընկերությունը։ Հաղորդման ընթացքում օդեևութաբանության պետը ընկերների հետ խորոված միս և կարտոֆիլ պատրաստեց։

«Գագոյի հետ ընկերություն անելու համար պետք ա դու պատրաստ լինես եղանակային բոլոր փոփոխություններին։ Գագոյի բնավորությունը եղանակի նման տարերային է․ կարող է ամպրոպ լինի, կայծակ լինի․․․»,- ասում է Սուրենյանի ընկերը։

Ուշագրավ մանրամասները դիտեք վարը ներկայացված տեսանյութում։