Սիրված դերասան Բեն Ավետիսյանի գեղեցիկ ընտանիքն արդեն համալրվել է։ Ինչպես արդեն տեղեկացրել էին՝ դերասանը դուստր է ունեցել։
Դերասանի կինը՝ Դիանա Տոնոյանը, ով հայտնի դիմահարդար է, հայտնել էր, որ փոքրիկ հրաշքին շնորհել են անսովոր և գեղեցիկ անվանում՝ Բիանա։
Երիտասարդ ընտանիքն անչափ ուրախ և երջանիկ է փոքրիկի ծնուդով, ով անափ երջանկություն ու նոր, նվիրական զգացողություններ է պարգևել երիտասարդ ծնողներին։ Դիանան և Բենը սիրով ցույց են տալիս փոքրիկի կյանքի առաջին օրերը և հաղորդակից դարձնում հետևորդներին իրենց նոր կյանքի ուշագրավ մանրամասներին։
Եվ ահա Բեն Ավետիսյանը մեծ ուրախությամբ ցույց է տվել դստեր հետ համատեղ զբոսանքը։ Ընտանիքը երջանկությունն աչքեուրմ ու սրտում զբոսնում է և վայելում ընտանեկան անչափ ջերմ մթնոլորտը և փոքրիկին շատ սեր տալիս։
Փոքրիկ Բիանան վարդագույն գլխակապը գլխին ուղղակի հիացնում է բոլորին։ Զբոսանքի կադրերը սիրով ներկայացնում ենք նյութին կից։