Բեզե, որը միշտ ստացվում է. մի փոքր ժամանակ և համեղ եթերային աղանդերը պատրաստ է


Համեղ, գեղեցիկ և անկրկնելի զարդարված տորթեր ստանալու համար բեզեն կարևոր նշանակություն ունի և բացի տորթերի էսթետիկ տեսքն ապահովելը, բեզեն շատերն են սիրում ուղղակի ուտել կամ չորացնել և յուրօրինակ համեղ բլիթի կամ քաղցրավենիքի վերածել, ապա ճաշակել։ Այս նյութում ներկայացնելու ենք բեզե պատրաստելու բոլոր գաղտնիքները, որոնց տիրապետումը կօգնի անկրկնելի բեզե ստանալ։ Հավատացնում ենք՝ այն դժվար չէ։

Անհրաժեշտ է՝

Սպիտակուց — 100 գ

Շաքար — 170 գ

Շաքարի փոշի — 30 գ

Սննդային գունանյութ (էսթետիկ կողմը պահպանելու համար)

Հետևեք բաղադրատոմսի ճիշտ հերթականությանը և կստանաք ամենալավ բեզեն։ Սպիտակուցները շաքարավազի հետ հարել ջրային գոլորշու վրա (տարայի հատակը ջրին չպետք է կպչի), ապա տեղափոխել տաք վառարանի վրա(40 — 50 աստիճան)։ Խառնել մինչ շաքարավազի լուծվելը:

Մի քանի րոպեից վերցնել կրակից և հարել․ սկզբնական փուլում դանդաղ և ցածր ուժգնությամբ, այնուհետև դանդաղորեն արագացնել։ Ավելացնել շաքարի փոշի, որպեսզի բեզեն պահպանի իր տեսքը, ապա հարել ևս 1 ր: Այն բաժանել 2 մասի և ըստ ցանկության գունավորել։

Թաղանթի վրա լցնել մի գույնի խառնուրդը, ձևավորել, վրան լցնել մյուս գույնի խառնուրդը և հավասար տարածել, ծալել, սեղմել այնպես, որ օդը դուրս գա, ոլորել թաղանթի ծայրերը: Կտրել մի կողմի հանգույցը և լցնել խմորեղենի տոպրակի մեջ:


Понравилась статья? Поделиться с друзьями: