Բաքվում Հենրիխ Մխիթարյանի համար Քոչարի են պարել. Օբամեյանգը լուսանկար է հրապարակել:
<<Արսենալի>> կազմում հանդես եկող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը ինստագրամում լուսանկար է տեղադրել: Հրապարակված լուսանկարում թիմի ֆուտբոլիստները ձեռք ձեռքի տվալ շրջանաձև պար են պարում:
Այս լուսանկարը փաստում է, որ այն նվիրված է Արսենալի կազմում հանդես եկող հայ կիսապաշտլան Հենրիխ Մխիթարյանի պատվին:
Իսկ երեկ էլ Մխիթարյանի երկրպագուները նրա անվանական մարզաշապիկներով քայլել են Բաքվի փողոցներով:
Հիշեցնենք, որ Արսենալի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, Ադրբեջանի կառավարությունը երաշխավորել էր Մխիթարյանի անվտանգությունը:
Ի դեպ, կայանալիք խաղից առաջ Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները այս անգամ էլ քաղաքի փողոցներում երգել են «Մենք եղել ենք Ղարաբաղում եւ ամենուր» բառերով մի երգ: