ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Մայր Հայաստան արձանի մոտ սոցիալական արշավ է կազմակերպել ընդդեմ սելեկտիվ աբորտների․ «Այսօր հոկտեմբերի 11-ն է, որը աշխարհում նշվում է որպես աղջիկ երեխաների միջազգային օր։ Այսօր միջոցառում ենք իրականացնում Հաղթանակի զբոսայգում՝ մարդկանց գիտակցությունը բարցրացնելու նպատակով։ Կոչ ենք անում երբեք տարբերություն չդնել սեռերի միջև՝ աղջի՛կ, թե՛ տղա։ Հայաստանում տարեկան 1300 աղջիկ չի ծնվում՝ սելեկտիվ աբորտների պատճառով։ Վերջին 25 տարիների ընթացքում 40.000 աղջիկ չի ծնվել։ Սելեկտիվ աբորտների կոչ եմ անում՝ կարևորել բոլոր երեխաներին այնպես, ինչպես ես եմ կարևորում իմ աղջկան։
Ակցիան անվանել ենք «Բավական Է», քանի որ շատ հաճախ հայ ընտանիքներում մի քանի աղջիկ ծնվելուց հետո աղջիկ երեխայի անունը դնում են Բավական։ Հիմա ուզում ենք ասել «Բավական է» տարբերություն դնել տղաների և աղջիկների միջև, աղջիկը նույնպես շատ կարևոր երեխա է, ընտանիքի և հասարակության լիիրավ անդամ։
Այս միջոցառումը հատուկ ենք կազմակերպել Մայր Հայաստանի մոտ, քանի որ մայրերն են ծնում աղջիկներ և իրենք էլ ապագայում դառնում են մայրեր։ Մենք, մայրերին թույլ չտալով ծնվել, կանխարգելում ենք մեր մայրերի՝ երեխաներ ունենալը։
Մենք աշխարհում վատ տեղում ենք այս ցուցանիշով, սակայն մեր մոտ նույնպես կա դրական առաջընթած․ 115 տղային բաժին է հասնում 100 աղջիկ։ Հիմա ցուցանիշը ավելի է բարելավվել, և մենք հույս ունենք, որ կհասնենք նորմային․ 100 աղջկան բաժին է հասնում 105 ծնված տղա»,- նշել է նախարարը։
#Բավականէ #Bavakane Սոցիալական արշավ ընդդեմ սելեկտիվ աբորտների
Опубликовано Arsen Torosyan Пятница, 11 октября 2019 г.