Ալեքսանդր Ազարյանին շատերն են ճանաչում։ Նա այն դատավորն է, ում անվան շուրջ քննադատությունները ժամանակին մեծ ալիք են ունեցել և դեռ շարունակվում են ունենալ։

Դատավորը մասնակցել է զրույցի, որն ուշագրավ է այնքանով, որ քաղաքականությունից դուրս հարցեր է ներառել։ Հանրությունը սովոր է որո դեմքերի այդ բնագավառից դուրս չտեսնել և չճանաչել։ Դատավորը մասնակցել է բլից հարցման և այդ կերպ ավելի շատ բան հայտնել, քան կարելի էր մի սովորական զրույցի ժամանակ հայտնել։

Շտապենք նշել, որ այն բավականաչափ հետաքրքրական է եղել։ Եվ այսպես, ի՞նչ է հայրենիքը հարցին նա պատասխանել է՝ այն սրբութուն է, իսկ Արցախը՝ հայրենիք, զինվորը՝ երեխան, ընկերը՝ հենարան։ Իսկ թե ի՞նչը երբեք չի կարողանա ներել, պատասխանել է կարճ և կոնկրետ՝ դավաճանությունը։

Դատավորը կյանքի մեծ ձեռքբերումը համարում է ընկերներին և նշում՝ հենց նրանց շնորհիվ է, որ կա այն, ինչ կա։ Կյանքում մի բանի համար է ափսոսում՝ ժամանակին նվիրվել է մի մարդու, ով պարզվեց՝ չի ունեցել այդ արժանաիքները։

Իսկ եթե իմանար կյանքի վերջին վայրկյաններ է ապրում, ապա ի՞նչ գործողություններ կունենար, նշում է, որ կաղոթեր ընկերների, հարազատների համար։