Արևիկ Ուդումյանը խնդրել է հետևորդներին օգնել ամուսնուն նվեր ընտրելու հարցում․ ահա թե ինչ խորհուրդներ են տվել օգտատերերը


Արևիկ Ուդումյանը մեծաքանակ հետևորդներ ունի։ Իր հարթակում նա ուշագրավ դրվագներով է կիսվում և ներկայացնում նորարական մեթոդներ, նորաձևության և երեխաների խնամքի մասին գաղտնիքներ։

Հեռուստահաղորդավարուհին ունի հագուստի սեփական մի քանի հավաքուծներ, որը երբեմն ցուցադրում է իր օգտահաշվում։ Նա երկու երեխաների մայրիկ է, աշխատում է և փորձում ամեն բան հասցնել և կիսվել գաղտնիքներով։

Արևիկ Ուդումյանը այս կամ այն հարցի վերաբերյալ երբեմն օգնություն է խնդրում իր հետևորդներից և խորհուրդ հարցնում։ Այս անգամ Արևիկը կրկին դիմել է օգտատերերին։

Նա մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ ինքը ամուսնու հետ է  և կից գրառման մեջ խնդրել է հուշել, թե ինչ նվեր կարելի է նվիրել ամուսնուն ծննդյան օրվա առիթով։ Նա մասնավորապես գրել է․ «Բարդ հարց․ ի՞նչ նվիրել ընկերոջդ/ ամուսնուդ ծննդյան օրը»։

Օգտատերերը փորձել են օգտակար լինել և առաջարկել են օդապարիկով զբոսանք, արվեստի գործ, սեր, ժամացույց և այլն, իսկ ոմանք էլ նշել են, որ դա իրոք, շատ բարդ է։


Понравилась статья? Поделиться с друзьями: