Հայաստանում մեծ հեռանկարներ է սկսել ունենալ ռազմական տեխնիկայի արտադրությունը։ Անօդաչու թռչող սարքերի մասին արդեն որոշակի տեղեկատվություն եղել է։

Բարձր տեխնոլոգիաների արտադրությունը շատ կարևոր և անհրաժեշտ է Հայաստանի համար։ Այժմ արտադրվել է ռազմական ռոբոտ, որը կրում է Սկորպիոն անվանումը։ Այս ռոբոտի արժեքը 43 000 դոլար է։ Այն կարողանում անհարթ տարածության վրա արագորեն տեղաշարժել և խոցել հակառակորդի զինտեխնիկան։

Ինքը զրահապատ է և դժվարությամբ է խոցվում։ Իր վրա կարող է կրել մի քանի տեսակի զենքեր, որոնց միջոցով էլ ոչնչացնում է վտանգ ներկայացնող յուրաքանչյուր օբյեկտ։

Հեռակառավարվող տեխնիկա է և կարողանում է ղեկավարվել օպերատորի գլխի շարժումներով։ Կարող է աշխատել երկար տարածության վրա։ Օրինակ ռոբոտին կարելի է ուղարկել Իշխանասար և կառավարել Սիսիանից։

Մասնագետը նշում է, որ տեսանյութում ներկայացված է ռոբոտի առաջին տարբերակը, իսկ երկրորդն առավել կատարելագործված է։ Այս տեխնիկայի վերաբերյալ ուշագրավ մանրամասներին ծանոթացեք վարը ներկայացված տեսանյութում։