Արմինկան խոսել է մեքենան այրելու, միայնակ մայր լինելու և եղբոր մահվան մասին․ ուշագրավ մանրամասներ․ տեսանյութ


Արմինկան հյուրընկալվել է հայտնի հաղորդումներից մեկում և մի շարք հարցերի ուշագրավ պատասխաններ հնչեցրել։ Խոսել է միայնակ մայր լինեու, եղբոր մահվան մասին։

Եղբոր մասին խոսելիս՝ երգչուհու ձայնը դողում էր։ «Մեծագույն հարված էր մեր ընտանիքի համար, ծնողներիս համար, Լուսինեիս համար»,- ասել է երգչուհին։ Երգչուհու եղբայրը մահացել է ավտովթարից։

Եղբոր մահվան մեջ առեղծվածային բան է տեսնում։ Այդ օրը տարիներ առաջ մահացել է երգչուհու մորական պապը։ «Ինքը պապիկս կլոնը լիներ ոնց որ, ինքը հենց պապիկիս մահվան օրը մահացավ»,- ասել է Արմինկան։

Այդ դեպքից հետո Արմինկան սկսել է շատ ուշադրություն դարձնել թվերին և համոզվել է, որ ամեն բան թվեր է ու ամեն բան հաշվարկ է։

Ընտանիքի և կարիերայի միջև ընտրության ժամանակ երգչուհին միանշանակ ընտրել է ընտանիքը։ Ամուսնության առաջարկներ շատ է ունեցել, բայց մերժելու համար շատ պատճառներ են եղել։

Արմինկայի կյանքից հետաքրքրական մանրամասներին ծանոթացեք ստորև կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: