Արմեն Մուրադյանը անսահմաMwu8adն ուրախանում է Զինվորի տան յուրաքանչյուր բնակչի ձեռքբերումներով, թեկուզ՝ աննշան, փոքրիկ, դրական դինամիկայով։ Իր ուրախությամբ բժիշկը մշտապես կիսվում է հանրության հետ և մանրամասն ներկայացնում դեպքերը։

Այս անգամ Մուրադյանը մեծ ուրախությամբ հայտնել է Վարազդատի մասին։ Նա տեսանյութ է հանրայնացրել, որտեղ պատմում են, թե ինչպես են անցել դժվարին ուղին, որը երկար էր։

Բժիշկները նրա մոտ երկու ձեռքերի պրոթեզավորում են կատարել։ Այժմ դեռ կազդուրման փուլում է, սակայն մասնագետները հավաստիացնում են, որ հերոսը երկու ձեռքերով ապագայում կպարի իր հարսանիքին և դեռ ավելին՝ Ամանորը կդիմավորի երկու ձեռքերով։

Վարազդատն իր զգացողությունների մասին խոսելիս՝ նշում է, որ դժվարանում է դրանք նկարագրել։

«Նայում եմ ձեռքերիս, որ կան, դա արդեն հույս է տալիս, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասում է հերոսը և հավելում, որ մնացածն իրենից է կախված, իսկ ինքն ամեն բան կանի, որ մասնագետների աշխատանքը լիարժեք լինի։ Այս մասին առավել մանրամասն դիտեք վարը ներկայացված տեսանյութում։