«Արմենը շատ-շատ տարիներ առաջ՝ մեր օրերի մասին»․ Նաիրա Զոհրաբյանը Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ արխիվային տեսանյութ է հրապարակել


Նաիրա Զոհրաբյանը, ով խորապես ցնցված է Արմեն Գրիգորյանի հանկարծամահությամբ, հաճախ է պրոդյուսերի մասին գրառումներ կատարում, որոնք հիմնականում հուզիչ են։ Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում բոլորի աչքի առջև։

Զոհրաբյանը մի քանի անգամ լաց լինելով խոսել է եթերում և պատմել իրողության մասին։ Արմենի մահվան մեջ Նաիրան մեղադրում է իշխանություններին և այդ մասին անդադար պնդում է։ Նա ընդգծում է, որ Արեմնը ոչ թե մահացավ, այլ նրան սպանեցին։

Օրերս նա մի տեսանյութ էր տեղադրել, որը բավականին վաղեմի է։ Արխիվային տեսանյութում Արմեն Գրգորյանը ՈՒՀԱ-ի բեմում է և անեկդոտ է պատմում։

Նաիրա Զոհրաբյանը տեսանյութին կից գրառման մեջ նշել է, որ Արմենը դեռ տարիներ առաջ բեմից խոսել է մեր օրերի մասին։ Նա մասնավորապես գրել է․ «Արմենը շատ-շատ տարիներ առաջ՝ մեր օրերի մասին»։

Անեկդոտն իսկապես զվարճալի է եղել և ծիծաղեցրել է հանդիսատեսին ու ժյուրիի անդամներին։ Տեսանյութը, որը ջերմ հուշեր է արթնացնում, ներկայացնում ենք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!